Վարդենիսի կենտրոնում ռուս զինվորականներով «Ուրալ» մակնիշի 4-5 մեքենաներ են տեսել. համայնքապետ․ ArmLur.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարդենիսի կենտրոնում ռուս զինվորականներով «Ուրալ» մակնիշի 4-5 մեքենաներ են տեսել. համայնքապետ․ ArmLur.am




ArmLur.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ պահին ռուսական կողմի ներկայացուցիչները դրոշներով գտնվել են Կութում: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանը:

ArmLur.am-ը զրուցեց նաեւ Վերին Շորժայի համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե ռուս զինվորականներով «Ուրալ» մակնիշի 4-5 մեքենաներ են տեսել Վարդենիսի կենտրոնում: Երանոսյանի խոսքով իրենց ասել են, որ ռուս զինվորականները պետք է բարձրարանան սարերը նաեւ Շորժայի հատվածում, բայց դեռ տեղեկություններ չկան:

Ի դեպ, ստացված տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք նաեւ մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:


Նյութի աղբյուրը այստեղ։