Ալիեւը հայտարարեց հայերին ոչնչացնելու իր մտադրության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալիեւը հայտարարեց հայերին ոչնչացնելու իր մտադրության մասին




"Ցավոք, հայկական կողմը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից։ Եթե մենք փոքրագույն սպառնալիք տեսնենք մեր ժողովրդի եւ պետության անվտանգության համար, մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն", - հայտարարել Է Իլհամ Ալիեւն այսօր Աղդամում: Այս մասին հաղորդում է՝ bagramyan26 Թելեգրամ-ալիքը։

Ալիևի հայտարարությունն աբսուրդ է։ Ադրբեջանը, սկսած մայիսի 12-ից, օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, մինչդեռ Հայաստանը դեռևս խուսափում է խնդրի ուժային լուծումից և ուժի կիրառումից ։

Հայաստանի նպատակը հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելն է ։ Այս ընթացքում զոհվել է մեկ հայ զինծառայող, իսկ 6-ը գերի են վերցվել ։

Եվ այդ անսանձ քայլերից հետո Ալիևը Հայաստանին մեղադրում է սադրանքների և իրավիճակի սրման դիմելու մեջ ։