«Քիչ առաջ ռուսների մեքենաներ բարձրացան»․ Կութ համայնքի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Քիչ առաջ ռուսների մեքենաներ բարձրացան»․ Կութ համայնքի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ.com




Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում այս պահին իրավիճակը հանգիստ է:

Կութի ղեկավար Սիմա Չիտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ երեկ ու այսօր կրակոցների ձայներ չեն լսվել։

Անդրադառնալով բանակցություններին՝ Չիտչյանն ասաց, որ գյուղում ռուսական մեքենաներ են նկատել․

«Ճիշտն ասած, քիչ առաջ ռուսների մեքենաներ բարձրացան, թե՞ սահմանի համար է, թե՞ ինչի՝ դեռ չգիտենք․ երևի բանակցության կամ սահմանի ճշգրտման համար են եկել»,- նշեց Կութի ղեկավարը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի երեկոյան ադրբեջանցի զինվորականները Կութ համայնքի սահմանային հատվածում մի քանի կրակոց էին արձակել օդում։