Ինչո՞ւ Ժակլինը հուզվեց. Ladaniva խմբի երեւանյան մենահամերգի էմոցիաները․ NEWS.am STYLE - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչո՞ւ Ժակլինը հուզվեց. Ladaniva խմբի երեւանյան մենահամերգի էմոցիաները․ NEWS.am STYLE




Հայկական ժողովրդականից մինչեւ բալկանյան երգեր, հին ու սիրված հիթեր, ինչպես նաեւ` նոր կատարումներ... Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համլիրի բեմում ֆրանսիական Ladaniva խումբն էր` լի էներգետիկայով, էմոցիաներով ու հանդիսատեսի հանդեպ երախտագիտությամբ: Այս մասին հայտնում է NEWS.am STYLE-ը։

Երեւանում ելույթ ունենալը խմբի վոկալիստ Ժակլին Բադասարյանի համար մեկ տարի առաջ դեռ երազանք էր, մինչդեռ երեկ` մայիսի 29-ին կայացած համերգային երեկոն, որը նախաձեռնել էր Unity Production-ը, ոչ միայն իրականություն դարձրեց այն, այլեւ` արդարացրեց խմբի բոլոր սպասելիքները... Ծափահարություններ, ջերմություն, ծաղիկներ ու ձայնակցություն սիրված երգերի ընթացքում, ինչը Ժակլինի խոսքով` անսպասելի էր, բայց` հաճելի.





Համերգի ընթացքում երգչուհին զգեստափոխվեց երկու անգամ, իսկ բեմահարթակում Ժակլինն ու խմբի մյուս երաժիշտները ոտաբոբիկ էին` կանգնած հայկական զարդանախշերով գորգերի վրա:

Երբ թվում էր, թե բոլոր անակնկալներն ավարտված են, իսկ հույզերը` փոխանցված, խումբն անսպասելի վերադարձավ բեմ, եւ Ժակլինն անակնկալ մատուցեց իր տատիկին` հատուկ նրա համար գրված երգով շնորհավորելով նրա ծննդյան օրը: Կատարման ընթացքում ոչ միայն երգչուհին, այլեւ` հանդիսատեսը չկարողացան զսպել արցունքները:

Ինչպես ենթադրվում էր, հանդիսատեսի կողմից, հատկապես, բուռն ընդունվեց «Քեֆ չի լինի» երգը, որն էլ խումբը համերգի ընթացքում կատարեց երկու անգամ: Վերջում խոստացան վերադառնալ, իսկ թե երբ` ժամանակը ցույց կտա:



































Լուսանկարները` Վահե Իսրայելյանի