Անաստասիա Ռեշետովան առաջին անգամ հրապարակային դիմել է Տիմատիին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անաստասիա Ռեշետովան առաջին անգամ հրապարակային դիմել է Տիմատիին




Կարծես թե Անաստասիա Ռեշետովան լրջորեն որոշել է զբաղվել երաժշտական կարիերայով։ Աստղը ներկայացրել է արդեն երկրորդ երգը «Без него» անունով՝ հայտարարելով, որ շուտով կթողարկվի նաեւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն ամեն ինչ իր տեղը կդնի։

«Սա թվերի, չարթերի եւ գովազդի մասին չէ։ Սա հույզերի մասին է, որոնք մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ պահի կարող էր ունենալ։ Այս երգի գաղափարն առաջացել է մի քանի ամիս առաջ, բայց այդպես էլ չէի համարձակվում թողարկել այն։ «Без него» երգն այսօր հասանելի է երաժշտական բոլոր հարթակներում»,- Instagram-յան էջում հայտնել է Ռեշետովան։


Ի դեպ, Stories բաժնում նա հրապարակել է սպասվող տեսահոլովակի կադրերը․ Ռեշետովան մոտոցիկլետ է վարում, որով անցնում է կարմիր վարդի վրայով։ Եվ արդեն ոչ ոք կասկածներ չունի, որ աստղն այդ երգը նվիրել է նախկին ամուսնուն ու որդու հորը՝ Տիմուր Յունուսովին։ «Ի՞նչ ես արել, բավական է վիրավորանքը։ Ընտրություն կատարելով երկուսի փոխարեն՝ անկեղծ ասա, ուրա՞խ ես» բառերը խորհրդանշում են այն, ինչի մասին Ռեշետովան խոսում էր «Մոնոլոգ» անունով կարճամետրաժ ֆիլմում։

Տիմատիի եւ Անաստասիա Ռեշետովայի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2015թ․-ին, իսկ 2019թ․-ի հոկտեմբերի 16-ին զույգը որդի է ունեցել։ 2020թ․-ի սեպտեմբերին հայտնի է դարձել մոդելի ու ռեփերի բաժանման մասին։

Աղբյուրը՝ Peopletalk