Աննա Նաղդալյանը հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Նաղդալյանը հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից




Աննա Նաղդալյանը հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին Նաղդալյանը հայտնել է իր Facebook-ի էջում։

«Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ»,–գրել է նա:

Նա տեղեկացրել է, որ շարունակելու է աշխատանքը դիվանագիտական ծառայությունում: