Բարի լnւր. Ծնվել է արցախյան վերջին պատերազմnւմ անմահացած հրազդանցի Հովհաննես Մարկոսյանի դnւստրը` Միլան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բարի լnւր. Ծնվել է արցախյան վերջին պատերազմnւմ անմահացած հրազդանցի Հովհաննես Մարկոսյանի դnւստրը` Միլան




Թերևս կյանքի ամենամեծագույն պարգևը երեխայի ծնունդն է: Յուրաքանչյուր կնոջ կամ տղամարդու կյանքում սա իսկապես նշանակալից իրադարձություն է:

Ցավոք մեր օերում տեսանք բազմաթիվ հայորդիների, ովքեր այդպես էլ չտեսան իրենց երեխաներին: Ծնողների համար միակ մխիթարանքը կդառնան բոլոր այն երեխաները, ովքեր ծնվեցին իրենց հերոս հայրիկների մահվանից հետո, և կշարունակեն նրանց փառավոր ուղին:

Այսօր ստացած ամենաբարի լուրերից է արցախյան վերջին պատերազմում անմահացած հրազդանցի Հովհաննես Մարկոսյանի դստեր’Միլայի ծնունդը:

Հայրիկը իր կյանքը նվիրեց իր դստեր՝ Միլայի, և բազմաթիվ այլ փոքրիկների խաղաղ և անհոգ մանկության համար: Միլային մաղթենք խաղաղ և անհոգ մանկություն: Աղջիկը մեծ առաքելությամբ է լույս աշխարհ եկել, և նա վստահ ենք բարձր կպահի հոր անունն ու պատիվը:

Բարի գալուստ այս աշխարհ սիրելի փոքրիկ: