Սպանվել է Դոն Պիպոի եղբայրը Լալան. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ․ 18+ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սպանվել է Դոն Պիպոի եղբայրը Լալան. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ․ 18+




Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգն ստացել են մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Արմավիրի մարզում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։



Որոշ ժամանակ առաջ սպանվել էր նաեւ Դոն Պիպոյի թիկնապահը։


Դեպքի նկարը՝ Դեժավյու/Dejavu-թելեգրամ-ալիքի