ԱՄՆ-ում ավիավթարի հետեւանքով զոհվել է «Տարզան» սերիալի գլխավոր դերակատարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱՄՆ-ում ավիավթարի հետեւանքով զոհվել է «Տարզան» սերիալի գլխավոր դերակատարը




Ամերիկացի դերասան Ջոզեֆ Լարան, որը հայտնի է դարձել «Տարզան. արկածների պատմություն» սերիալում կատարած դերից հետո, զոհվել է Թենեսի նահանգում ինքնաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է Ռեզերֆորդ շրջանի վարչակազմը:

Իշխանությունները ճշտել են, որ զոհվածների թվում է դերասան Գվեն Շամբլինի կինը՝ ամերիկացի հայտնի սննդաբանը:

Մահացած Ջոզեֆ Լարան 58 տարեկան էր։ Նա հայտնի է դարձել 1989 թվականի «Տարզանը Մանհեթենում» հեռուստաֆիլմի եւ 1996 թվականի «Տարզան. հերոսական արկածներ» սերիալներում խաղացած դերերից հետո: Լարան նկարահանվել է նաեւ «Մալիբուի փրկարարներ» եւ «Կոնան» սերիալներում։

Ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է յոթ մարդ։ Cessna C501 փոքր օդանավը թռիչքից անմիջապես հետո ընկել է լիճը: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։