«Խոսք չկա». Մհեր Գրիգորյանն անթույլատրելի է համարում Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Խոսք չկա». Մհեր Գրիգորյանն անթույլատրելի է համարում Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելը




ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունում է՝ անթույլատրելի է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստը։

«Ես ընդունում եմ՝ դա անթույլատրելի է, խոսք չկա, բայց, այնուամենայնիվ, բերեք հնարավորություն տանք լիազոր մարմինները մանրամասն ճշտեն պատճառները, հանգամանքները և ես վստահ եմ, որ բաց բացատրություն կլինի այդ հարցի հետ կապված», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մհեր Գրիգորյանը խնդրեց՝ պետք չէ այդ փաստն անվանել պետության վերաբերմունք։