Հակառակորդը նույն դիրքերում տեղակայված է. ինչ իրավիճակ է Սյունիքի սահմանին․ ArmLur.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հակառակորդը նույն դիրքերում տեղակայված է. ինչ իրավիճակ է Սյունիքի սահմանին․ ArmLur.am




Հակառակորդը նույն դիրքերում տեղակայված է, ոչ մի փոփոխություն չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը, անդրադառնալով Սյունիքի մարզի սահմանային իրավիճակին:

«Գյուղի տղամարդիկ գյուղի մեջ հերթապահություն են անում, խոտհարք չկա, անասուններին արոտավայր չկա, չգիտեմ ինչ կլինի, շատ վատ վիճակում ենք հայտնվել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում