Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է` քանի զինծառայող է զոհվել Արցախյան երկրորդ պատերազում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է` քանի զինծառայող է զոհվել Արցախյան երկրորդ պատերազում




Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը, գրում է minval.az-ը` մանրամասնելով, որ զոհված ադրբեջանցի զինծառյողների թիվը հասել է 2900-ի:

Նշվում է, որ խոսքը մինչ 2021թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվել է նաև 14 անհետ կորածի մասին:

Նախարարությունը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է: