Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպում, քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպում, քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը




Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները չորեքշաբթի Մոսկվայում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշակի տարածքներում լարվածությունը թուլացնելու ուղիները, «Интерфакс»-ին հայտնել են իրազեկ աղբյուրները:

«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում նրանք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի դեէսկալացիայի ուղիները», - նշել են նրանք:

Ըստ աղբյուրների՝ կողմերը «պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները»: