Ինչ իրավիճակ է Սև լճի տարածքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ իրավիճակ է Սև լճի տարածքում




«Հրապարակ» թերթը գրում է.

Սեւ լճի տարածքում վերջին օրերին հարաբերական կայուն է, թեպետ ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց նվաճած դիրքերում եւ 4 դիրք են տեղակայել, յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող, սակայն Սյունիքից փոխանցում են, որ թշնամին չի ավելացնում իր թվաքանակը, այլ գործողություններ չի ձեռնարկում։ Միակ տարօրինակ բանն այն է, որ սահմանված ժամկետից ավելի հաճախ են հերթափոխ իրականացնում։ Ի դեպ, մեծ թվով կամավորներ՝ մեր կողմից, շարունակում են մնալ Սյունիքում, այս պահին թեեւ նրանց չեն մոբիլիզացրել, բայց ամեն պահի պատրաստ սպասում են հրահանգի։