14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան




Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է։ Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ Հրաչ Արզումանի Ավակյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանն ու ևս 12 հայ զինծառայողներ մեղադրվում են ահաբեկչության մեջ՝ հրազենի և որպես զենք կիրառվող առարկաների օգտագործմամբ, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու համար:

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող՝ բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։