Լրահոս

Եվս տասնչորսը. Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ամեն ինչ քամել հայ գերիների հետ կապված «ահաբեկչական շոուից»




Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ծաղրել մարդու իրավունքների ոլորտի բոլոր հնարավոր միջազգային փաստաթղթերը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատական վարույթ է հանձնվել եւս տասնչորս հայ գերիների քրեական գործը։ Քրեական գործը հետաքննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, դատը վարելու է դատավոր Աֆղան Հաջիեւը։ Դատարանի նախապատրաստական նիստը տեղի կունենա առաջիկա օրերին։

Գերիներին ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու եւ այլ անհեթեթ մեղադրանքներ։

Նշվում են Հրաչ Արզումանի Ավագյանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի անունները։ Մյուսների անունները (14 հոգի) չեն նշվում։