«Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ հարմար պահի դուրս եկավ մեր թիմից». Լենա Նազարյանը ներողություն չի խնդրի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ հարմար պահի դուրս եկավ մեր թիմից». Լենա Նազարյանը ներողություն չի խնդրի


ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից, ում անվանել է «իդիոտկա»: Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թովմասյանը պետք է ներողություն խնդրի իրենցից. 

«Թո՛ղ ինքը ներողություն խնդրի նրա համար, որ, լինելով խմբակցության անդամ, պարտությունից հետո դուրս է եկել և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է, այն դեպքում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում նա ևս եղել է խմբակցության անդամ և հարմար պահի դուրս է եկել»,- նշեց Լենա Նազարյանը: