Ո՞վ կգնա զոհվի հանուն հայրենիքի, եթե իմանա, որ իր ապագան այդպես պարկով լցվելու է հատակին. Թագուհի Թովմասյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞վ կգնա զոհվի հանուն հայրենիքի, եթե իմանա, որ իր ապագան այդպես պարկով լցվելու է հատակին. Թագուհի Թովմասյան


Զինծառայողների դիակները մեր թասիբն են, մեր տղաները մարտի դաշտից դիակները բերել են, որ թշնամին չպղծի, այսինքն բերել ենք, որ մենք պղղծե՞նք: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զինծառայողների պարկերում գետնին ընկած դիակներին:

«Իշխանությունն ուզում է միայն ներողությունով բավարարվե՞լ: Սա ներողության հարց չէ»,-ասաց նա:

Թովմասյանը համոզմունք հայտնեց, որ պետք է արդեն հրաժարական ներկայացրած լինեին ոչ միայն առողջապահության նախարարը, այլեւ երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը. «Որովհետեւ սա պետության մեսիջն է ՀՀ քաղաքացուն, զինվորին: Ես գալիս եմ Վարդենիսից եւ այնտեղ ամեն պահի կարող է բռնկվել նոր պատերազմ: Ո՞վ կգնա զոհվի հանուն հայրենիքի, եթե իմանա, որ իր ապագան այդպես պարկով լցվելու է հատակին:

Ոչ թե պետք է գնան Փարիզներում իրենց օրերը վայելեն, այլ պետք է գլխիկոր հեռանան, որովհետեւ սա մեր ազգային ամոթի դրսեւորում էր: Սա մեր ազգային ողբերգությունն է, որ շարունակում ենք այս ապիկար իշխանությանը հանդուրժել: Սա լկտիության գագաթնակետն է եւ հասարակությունը սրա գնահատականը պետք է տա»,-հայտարարեց պատգամավորը:

Նա նկատեց, որ այս ամենը գալիս է պետության ղեկավարից. «Դրա համար ես նշում եմ, որ ոչ միայն առողջապահության նախարարը պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ միայն նախարարի բացթողումը չէ, սա պետական քաղաքականություն է զինվորների նկատմամբ, բանակի նկատմամբ: Բոլորն էլ հիշում են, թե ինչ վերաբերմունք է եղել, եկել են ու ասել են՝ բանակ չունենք, բանակը ոչնչացված է, թալանել են, լափել են, կերել են»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Նա նաև նշեց, որ գործող իշխանության վերաբերմունքը զինվորականության և բանակի նկատմամբ պարզ է եղել նրանց պաշտոնավարման առաջին իսկ օրից:

«Մեր ազգային հարստությունը, որ մենք փայփայել ենք, ազգովի սարքել ենք, այդ բանակը իրենք եկան ու ոչնչացրին ու շարունակում են բանակի ոչնչացումը: Ես ուղղակի կարծում եմ, որ նրանք բարոյական իրավունք չունեն որեւէ բան խոսելու, ուղղակի դեռ արդարանում են»,- նշեց պատգամավորը։