Պարկերի մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր ու մասունքներ. Անահիտ Ավանեսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պարկերի մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր ու մասունքներ. Անահիտ Ավանեսյան



Պարկերի մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր ու մասունքներ։ Հայաստանի Հանրային հեռուսատընկերության հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով աճյունների հետ կապված դեպքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։
«Իհարկե, կարող են լինել ոչ հայեր։ Այսինքն` դիերի մի խումբը, որոնք ԴՆԹ-ի համընկնում չունեն, կարող են նաև հայ չլինել»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` այդ իսկ պատճառով էլ իրենք մշտական կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։

Ավանեսյանը նշում է` եթե պարզվի, որ կան ադրբեջանցի զինվորների դիեր, ապա միջազգային կանոնների շրջանակներում գործընթացներ կընթանան։

Հարցին, թե նույնը մենք ակնկալո՞ւմ ենք Ադրբեջանից, Ավանեսյանը պատասխանեց` այո։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: