Աստղագուշակ՝ հունիսի 4-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հունիսի 4-ի համար




Խոյ

Օրը, որը հենց սկզբից աչքի կընկնի հանդարտ ու չպարտադրող ընթացքով, բարենպաստ է հոգևոր զարգացման համար:
Վերջին ժամանակներս ձեր մեջ կուտաված կարոտի ու ափսոսանքի զգացողությունները կարող եք պարպել սրբավայրեր այցելելով, կօգնի նաև արվեստի հետ առընչվելը՝ ապահովելով ձեզ ուժերի ներհոսքն ու դրական ապրումներ:

Ցուլ

Հնարավորինս հեռու մնացեք քաղաքի աղմուկից ու անհանգիստ հոսանքից, ձեզ հատկապես օգտակար կլինեն բնությունը, նրա լռությունն ու հանգստությունը, որոնք ունակ են ամբողջությամբ վերականգնել ձեր կորսված ուժերը, ըստ որում՝ կարճ ժամանակամիջոցում:
Սահմանափակեք սակավածանոթ մարդկանց հետ հարաբերությունները, իսկ եթե հնարավոր է’ գոնե մեկ օրով զրկեք ձեզ կապի ժամանակակից հնարավորությունների օգնությանը դիմելուց:

Երկվորյակներ

Որքան էլ որ պարադոքսալ չհնչի, բայց միայն գտնվելով շարժման մեջ դուք կարող եք ներքին էներգիա կուտակել, միաժամանակ նաև ձեռք բերել նոր գաղափարներ ու վառ զգացողություններ: Պասիվությունն այսօր ընդհանրապես ձեզ համար չէ:
Նախօրոք պլանավորեք երկարատև զբոսանքներ, գծեք երթուղին, հրավիրեք ձեզ հաճելի ընկերների ու առաջ դեպի նոր զգացումներ ու ներշնչանք:

Խեցգետին

Առաջին հայացքից խոստումնալից թվացող առաջարկությունները կարող են ուղղակի գայթակղության փորձ լինել, դրա համար էլ մի գնեք վառ փաթեթավորումը, քանի բովանդակությունը ավելի ուշադիր չեք դիտել:
Նոր ծանոթություններին զգուշությամբ վերաբերվեք, իսկ որ ավելի լավ է’ ընդհանրապես խուսափեք դրանցից:

Առյուծ

Փորձեք նվազագույնի հասցնել մարդկանց հետ ամեն տեսակի շփումները, որովհետև հենց խոսակցություններիր շրջանակում եք դուք ռիսկի դիմում կորցնել ձեր էներգիայի զգալի մասը:
Շատ ժամանակ հատկացրեք հանգստին ու սիրելի զբաղմունքին, ձեզ համար առավելագույն հարմարավետ պայմանները ստեղծեք, որտեղ էլ, որ գտնվելիս լինեք: Հիշեք, այսօր հավասարակշռության ու հանգստի զգացումը առաջնային դերակատարում ունի ձեզ համար:

Կույս

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ծանրաբեռնվածությունից, քանի որ էներգիայի փոխակերպումը կարող է առաջացնել մանր վնասվածքներ կամ սրված քրոնիկական հիվանդություններ:
Ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին, փորձեք բացառել դրանից վտանգավոր սննդամթերքները, փորձեք օրվա կարգը չխախտել:

Կշեռք

Այսօր բացառապես զբաղվեք այն բաներով, ինչ ձեզ միշտ հեշտ է տրվել ու լրացուցիչ լարում չի պահանջում:
Ժամանակ գտեք ու տրամադրեք ստեղծագործելուն` դրա ցանկացած դրսևորման մեջ: Դա անպայման կօգնի ամբողջովին նորովի նայել որոշ հանգամանքների, ինչպես նաև դիտարկել նոր հեռանկարային ու հետաքրքիր հնարավորություններ:

Կարիճ

Այսօր մոռացության մատնեք քաոսն ու հիմնախնդիրները, որով զբաղված եք եղել ողջ շաբաթվա ընթացքում:
Հանգստացեք, քանի որ էներգետիկ պաշարները սպառվելու վրա են, իսկ դա կարող է հանգեցնել առողջական տխուր հետևանքների: Մի փոքր ուշադրություն դարձրեք ձեզ:

Աղեղնավոր

Նվազագույնի հասցրեք ձեր սոցիալական ակտիվությունը ու օրը նվիրեք բացառապես ընտանիքին ու ընկերներին, համատեղ անցկացրած ժամանակը կօգնի զգալի կերպով ամրացնել ձեր կապը:
Հետևեք, որ ընտանիքի ներսում առկա շփումները լինեն թեթև, ազատ ու անկաշկանդ: Այսօր դա առանձնակի կարևոր է:

Այծեղջյուր

Այսօր ձեզ շրջապատող մարդիկ կարող են տարբերվել ձեզանից ծայրահեղ զգայականությամբ, ինչի հետևանքով կարող են առաջանալ կոնֆլիկտային իրավիճակներ:
Չնայած ողջ լարվածությանը’ փորձեք չխառնվել անախորժ իրավիճակներին, այդպես դուք զգալի ուժ ու էներգիա կպահպանեք:

Ջրհոս

Այսօր ամեն ինչ արեք հանգստանալու համար, աշխատանքը աշխատավայրից մի բերեք տուն: Բացի այդ, աշխատանքն այսօր ժամանակի իզուր վատնում կարելի է համարել, որովհետև կենտրոնանալ գործերի վրա կուտակված հոգնածության պատճառով ուղղակի հնարավոր չի լինի:

Ձկներ

Ավարտին չհասցված գործերի ու ընթացիկ պարտականությունների պատճառով օրվա առաջին կեսը ստիպված եք նվիրել խոստացվածի իրականացմանը:
Պատասխանատվությունից մի խուսափեք, այսօր ամեն դեպքում չեք կարողանա ամեն ինչ կյանքի կոչել:
Օրվա երկրորդ կեսին կարող եք վայելել երկարատև հանգստի ձեր վաստակած ժամանակը: