Վարդան Ղուկասյանը հրապարակել է Աբովյան փողոցում սպանություն կատարած կասկածյալի լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարդան Ղուկասյանը հրապարակել է Աբովյան փողոցում սպանություն կատարած կասկածյալի լուսանկարները




Ինչպես արդեն հայտնել ենք` հունիսի 2-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում` Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: Պարզվել է, որ հրազենային մահացու վիրավորում ստացած անձը քրեական հեղինակություն համարվող քյավառցի Ռաֆոյի՝ Ռաֆայել Մարդոյանի վարորդն է:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:

Ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է «Դոգ» մականունով, քիչ առաջ ուղիղ եթերում հրապարակեց սպանության կասկածյալի լուսանկարները:

Ղուկասյանը նշել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով, արտաքինից դատելով, հայ չէ, սպանությունից անմիջապես հետո լքել է Հայաստանը: