Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռ կա. Արսեն Թորոսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռ կա. Արսեն Թորոսյան




Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը, որ Հայաստանում իրավիճակը հանգուցալուծվի առանց կրակոցի, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

«Լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ մեկին պետք չէ տարածաշրջանում, հատկապես, Հայաստանին», - ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են։

«Դրանք շարունակվելու են, որ հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին խոսել ենք, որ ադրբեջանական զինված ուժերը լքեն Հայաստանի սուվերեն տարածքն ու դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության արդյունքում», - նշեց Արսեն Թորոսյանը։