Ծնվել է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի երկրորդ երեխան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի երկրորդ երեխան




Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն ունեցել են իրենց երկրորդ երեխային։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով զույգի հայտարարությունը:

«Մեծ ուրախությամբ արքայազն Հարին եւ Մեգանը, Սասեքսի դուքսն ու դքսուհին, ողջունում են իրենց դուստր Լիլիբեթին՝ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն-Վինձորին», — ասված է հայտարարության մեջ:

Աղջիկը անվանակոչվել է ի պատիվ նրա մեծ տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու (Լիլիբեթ, այդպես նրան անվանում են ընտանիքում), եւ տատիկի՝ արքայադուստր Դիանայի պատվին: