ՀՐԱՏԱՊ Նոր գերիներ ունե՞նք. Մանրամասներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՐԱՏԱՊ Նոր գերիներ ունե՞նք. Մանրամասներ



«Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»:

168.am – ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Մեր հարցին, որ սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Վարդենիսի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

ԳՇ ներկայացուցիչը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում նմանատիպ ապատեղեկատվություններ տարածելուց։