«Վերջնագիծ». նոր քրեական դրամայում նկարահանվել է նաև դիզայներ Գեղամ Շերոյանը․ Aysor.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Վերջնագիծ». նոր քրեական դրամայում նկարահանվել է նաև դիզայներ Գեղամ Շերոյանը․ Aysor.am




«Վերջնագիծ». նոր քրեական դրՄայիսի 17-ից հայկական հեռուստաալիքներից մեկով եթեր է հեռարձակվում «Վերջնագիծ» կրիմինալ դրաման, որում նկարահանվել են դերասաններ Գևորգ Գրիգորյանը, Անդրանիկ Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, Արծրուն Հարությունյանը և այլք: Այս անգամ դերասանի կարգավիճակում հեռուստադիտողին է ներկայացել նաև դիզայներ Գեղամ Շերոյանը, ում բնութագրմամբ՝ իր կերպարը սերիալի «հոգին» է:

«Սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ֆիլմի գլխավոր ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանից: Բավական հետաքրքիր սցենար է, որի հեղինակը Տիգրան Ստեփանյանն է: Պրոդյուսերն է Գոռ Վարդանյանը: Ռեժիսորն ու սցենարիստը, կարծես թե գոհ են իմ աշխատանքից, իսկ երբ ֆիլմն էկրան դուրս գա, կհասկանամ՝ կերպարս ընկալվե՞լ, սիրվե՞լ է, թե՞ ոչ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա:



Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այնքան հրապուրվի դերասանական աշխատանքով, որ դիզայներությունը երկրորդ պլան մղի:

«Չեմ կարծում, որ կարող է գալ մի օր, որ էլ չզբաղվեմ դիզայներական գործով: Հատկապես, որ արդեն մտածում եմ դրսի շուկա ոտք դնելու մասին ու այդ ուղղությամբ լուրջ քայլեր եմ անում: Պարզապես հնարավորության դեպքում կհամատեղեմ»։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում