Վերին Շորժայի սահմանային հատվածում Ադրբեջանը փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել. հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վերին Շորժայի սահմանային հատվածում Ադրբեջանը փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել. հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։