Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ հայտնեց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ հայտնեց




Հայաստանում պատերազմի հետևանքով զոհվածների թիվը 3700–ի է հասնում։ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ենթադրում ենք, որ պաշտոնական տվյալներով` 4000-ի կհասնի մեր զոհերի թիվը։ Ասում են, թե Նիկոլը 5000 մարդու տարավ-կոտորեց։ Զոհի թիվ ավելացնելը ո՞րն է, դա նրանց ցանկությո՞ւնն է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` մինչև հիմա մարդիկ ուզում են քաղաքացիական պատերազմ դրդել։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Փաշինյանը հայտնել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։ Նա հավելել էր, որ ներկայացված թվերն էապես չեն փոխվի, ինչը նշանակում է, որ պատերազմի զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի։

Վիրավորում ստացած զինծառայողների թիվը մոտ 11 հազար է։