Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է ձյուդոյի աշխարհի առաջնությունում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է ձյուդոյի աշխարհի առաջնությունում

 


Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է աշխարհի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում կմրցի Մոլդովայից Պելիվար Պետրույի հետ:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 2 148 միավոր և իր քաշային կարգում (73 կգ) վարկանիշային ցանկում 32-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին: