Աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում առաջին անգամ ընդգրկվեց 20-ամյա Հայկ Մարտիրոսյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում առաջին անգամ ընդգրկվեց 20-ամյա Հայկ Մարտիրոսյանը



ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա միջազգային վարկանիշները։ Վարկանիշային աղյուսակում առաջին անգամ թոփ-100 շախմատիստների թվում է ընդգրկվել է 20-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանը հարյուրյակում եղած ամենաերիտասարդ շախմատիստներից մեկն է։ Լևոն Արոնյանը շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում։ Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդը։

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 55-րդ հորիզոնականում է, Աննա Սարգսյանը՝ 61-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդ։

20 տարեկան շախմատիստների ցանկում Աննա Սարգսյանը 6-րդ հորիզոնականում է։ Շանթ Սարգսյանը մինչև 20 տարեկան տղաների ցուցակում 5-րդն է, իսկ Արամ Հակոբյանը՝ 11-րդը։