«Գերի չընկածը չի կարող ասել` արդյո՞ք կներեն նրան». գերությունից վերադարձածը` Փաշինյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գերի չընկածը չի կարող ասել` արդյո՞ք կներեն նրան». գերությունից վերադարձածը` Փաշինյանին




ՀԱԿ-ի ցուցակում է ընդգրկված ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը, որն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` գերիների մասին հայտարարությանը։

Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ հայտնված մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել: Պատերազմի մասնակիցների հետ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ նախընտրական ցուցակի անդամ, պատերազմի մասնակից և ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Արմավիրի մարզում հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։

«Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել... Երբ Փաշինյանն ասում է` ոչինչ, գերիները թող 1-2 ամիս այնտեղ համբերեն, մեզ հետո կներեն, ես էլ ասում եմ, որ ոչ ոք, եթե չի եղել գերության մեջ, չի կարող ասել, թե գերին ինչպես է զգում իրեն և արդյո՞ք վերադառնալուն պես կների իր այդ պահվածքը։ Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է` մի պահ է գալիս, որ նա չի ցանկանում առավոտյան արթնանալ, որ այդ դժվարություններն այլևս չտեսնի»,–ասաց Պերճ Ավետիսյանը։

Նրա խոսքով` իր ասածը կարող են որպես դիտողություն ընդունել ՀՀ կառավարության անդամները, եթե նրանք էլ համակարծիք են Փաշինյանի հետ: Ավետիսյանը հավելեց` Փաշինյանի արտահայտությունն ուղղակի անընդունելի է։

Նշենք, որ Պերճ Ավետիսյանը գերության մեջ է եղել 2 ամիս։

Հիշեցենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում են գտնվում մոտ 200 հայ գերիներ։