Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ՝ գերիների հարազատներից մեկին խաբել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ՝ գերիների հարազատներից մեկին խաբել է




Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է։

«Երեկվանից մեր ընդդիմադիրները շահարկում են, որ ես ասել եմ՝ «մեր գերիները մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը մեզ կներեն, բայց Հայաստանի շահերից բխող անհամաչափ զիջումները չեն ների» », - Արագածավանում հայտարարեց նա։

Նա ընդգծեց՝ եթե մեր գերիները վերադարձած լինեին երկու ամիս առաջ, նրանք էլի մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձած կլինեին։

«Հասկանո՞ւմ եք. բոլոր նրանք, ովքեր վերադարձել են ապրիլին, բոլորը վերադարձել են մեկ-երկու ամիս առնվազն ուշացումով ու ես միշտ գերեվարածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ ձեզ երբեք չեմ խաբի, մենակ մի դեպքում է եղել, երբ որ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ «վաղը էստեղ ա լինելու ձեր հարազատը», եղել են բոլոր հավաստիացումները, բայց չի եղել ու դա ինձ դաս է եղել, որ ես այլևս ժամկետ չասեմ, ինչքան էլ ծանր ա», - ասաց նա։