Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է. դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել. Նիկոլ Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է. դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել. Նիկոլ Փաշինյան



Բանակին ինչ պետք է տվել ենք, բայց ոչ մի բան չենք վերցրել, Օձունում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այո, պատերազմի ու դրա հանգամանքների քննությունը պետք է դառնա առանցքային նպատակ՝ ինձնից սկսած՝ մյուսներով վերջացրած», - ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե այս կառավարության ու ժողովրդի միջև կա հոգևոր կապ։

«Ժողովուրդը գիտի, որ վարչապետն իր ընտրած վարչապետն է, երբ լսում է մի հատ լուր, որ Մեղրի ենք տալիս, հարց է տալիս՝ «ես կտայի՞ Մեղրին» ասում է՝ չէի տա, ուրեմն ինքն էլ չէր տա», - ասաց Փաշինյանը։