Գրված է պայմանագրում` վե՛րջ. Տեր–Պետրոսյանը` խաղաղապահների հեռանալու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գրված է պայմանագրում` վե՛րջ. Տեր–Պետրոսյանը` խաղաղապահների հեռանալու մասին




Տեր–Պետրոսյանի խոսքով` եթե չլիներ1997-ին կնքված «Բարեկամության և անվտանգության» համատեղ պայմանագիրը, ավելի շուտ կպարտվեինք պատերազմում, և «Նիկոլի բախտը կբերեր, նրա գլխին չէր ջարդվի այս ամենը»։

 Տարածված տեսակետը, թե ռուս խաղաղապահները 5 տարի հետո հեռանալու են Արցախից, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի համոզմամբ` սխալ պատկերացման հետևանք է։

Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսում` մեջբերելով եռակողմ հայտարարության համապատասխան հոդվածը, որտեղ նշված է, որ առաջին 5 տարին լրանալուց հետո խաղաղապահների ներկայությունը կարող է երկարացվել մի քանի անգամ ` դարձյալ 5-ամյա ժամկետներով, եթե կողմերից մեկը 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրության դադարեցման մտադրության մասին։
«Ինչո՞ւ եք պանիկա գցում, որ ռուսները 5 տարի հետո հեռանալու են։ Բա ինչո՞ւ են եկել։ Էդպես թեթև թողնում, թևերը թափ տալիս, գնո՞ւմ են։ Գրված է պայմանագրում։ Վերջ»,– ասաց Տեր–Պետրոսյանը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` ՀՀ առաջին նախագահը նշեց, որ դրանք հաստատված են հրաշալի իրավաքաղաքական հիմքի վրա. խոսքը 1997-ին կնքված «Բարեկամության և անվտանգության» համատեղ պայմանագրի մասին է։ Նրա խոսքով` եթե դա չլիներ, ավելի շուտ կպարտվեինք պատերազմում և «Նիկոլի բախտը կբերեր, նրա գլխին չէր ջարդվի այս ամենը»։