Խորը ցավով եմ հեռանում Փյունիկից․ Արթուր Քարտաշյան
«Ինձ խաղալ էր պետք, բայց խաղաժամանակ չէի ստանում, այդ իսկ պատճառով հեռացա ակումբից։ Արդյոք այդ մասին խոսե՞լ եմ մարզիչների հետ․այո, բոլորի հետ էլ խոսել եմ, բայց չեմ ցանկանա խոսել պատճառների մասին։ Փաստն այն է, որ ես այլևս իմ հարազատ թիմում չեմ»,- ասում է Արթուր Քարտաշյանը։
Ֆուտբոլիստի խոսքով հարազատ ակումբից խորը ցավով է հեռանում․
«Խորը ցավով եմ հեռանում։ «Փյունիկում» անցկացրել եմ մի ամբողջ կյանք։ Ունեցել եմ թե՛ լավ, թե՛ վատ պահեր, ու այդ հիշողությունները կմնան իմ ամբողջ կյանքում։ Ինձ համար «Փյունիկը» եղել է ամեն ինչ։ Դա միայն ինձ թվում է՝ ես կհասկանամ: Կմաղթեմ «Փյունիկին», որ դառնա առաջվա իմ ճանաչած «Փյունիկը»»,-նշեց Քարտաշյանը` չցանկանալով մանրամասնել, թե ինչ նկատի ունի:
Ասում է՝ կարիերան շարունակելու տարբերակներ ունի և շուտով ամեն ինչ պարզ կդառնա։
«Կընտրեմ ամենահարմար տարբերակը կարիերայիս համար։ Ամեն դեպքում ունեմ մեծ նպատակներ։ Որ թիմ էլ՝ գնամ, ուզում եմ մեծ հաջողությունների հասնել, ու նորից հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական»։