Եվրո-2020․ Իտալիան հաղթեց Թուրքիային բացման խաղում՝ 3։0 - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եվրո-2020․ Իտալիան հաղթեց Թուրքիային բացման խաղում՝ 3։0




Իտալիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում, որի բացման խաղում ընդունեց Թուրքիայի հավաքականին։ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած խաղում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

53-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ թուրքերի պաշտպան Մերիհ Դեմիրալը։ 66-րդ րոպեին իտալացիների առավելությունը կրկնապատկեց հարձակվող Չիրո Իմոբիլեն։ 79-րդ րոպեին հարձակվող Լորենցո Ինսինիեն խփեց Իտալիայի երրորդ գոլը։

A խմբում Թուրքիայի հավաքականը կմրցի նաեւ Ուելսի (հունիսի 16) եւ Շվեյցարիայի (հունիսի 20)։ Իտալիայի թիմը հունիսի 16–ին կխաղա շվեյցարացիների, հունիսի 20–ին՝ Ուելսի հետ։

Եվրո-2020․ A խումբ, առաջին տուր

Թուրքիա - Իտալիա՝ 0։3 (տեսանյութ)

Մերիհ Դեմիրալ, 53, ինքնագոլ, Չիրո Իմոբիլե, 66, Լորենցո Ինսինիե, 79