Մի փոքր էգոիստ եղեք, մտածեք ձեր մասին. Լիլիթ Բասյանը խոսել է իր ու Ալեքսանդր Բաբասյանի ամուսնալուծության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մի փոքր էգոիստ եղեք, մտածեք ձեր մասին. Լիլիթ Բասյանը խոսել է իր ու Ալեքսանդր Բաբասյանի ամուսնալուծության մասին




Դիետոլոգ Լիլիթ Բասյանը, ով դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինն է, ինստագրամյան էջում պատասխանել է հետևորդների հարցերին՝ խոսելով նաև անձնական կյանքի մասին։

Հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես է Լիլիթն ամուսնալուծությունից հետո վերագտել իրեն ու նոր կյանք սկսել։

«Դուք մի կյանք ունեք, ոչ ոք չի վերադարձնի ձեր ժամանակը, առողջությունը, երիտասարդությունը։ Մի փոքր էգոիստ եղեք, մտածեք ձեր մասին ու գնահատեք ձեզ։ Եվ այդ դեպքում ամեն ինչ իր հաջորդականությամբ կընթանա, եւ դուք կգտնեք ձեր նոր տարբերակին»,- գրել է Լիլիթը։



Հավելենք, որ նախկինում Լիլիթը կրում էր Ալեքսանդրի ազգանունը, սակայն ամուսնալուծությունից հետո դարձել է Բասյան: Նախկին ամուսիններն իրենց հարաբերությունների մասին մեկնաբանություններ չեն տալիս, սակայն հայտնի է, որ նրանց որդին՝ Ալեքսանդրը, ապրում է մայրիկի հետ, սակայն գրեթե ամեն օր ժամանակ է անցկացնում նաև հայրիկի հետ: