Ներկա խնդիրներին ավելի արագ ու ամբողջական լուծում որևէ այլ թիմ ի վիճակի չէ տալ. Քոչարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ներկա խնդիրներին ավելի արագ ու ամբողջական լուծում որևէ այլ թիմ ի վիճակի չէ տալ. Քոչարյան




Անվտանգություն, տնտեսական վիճակ ու ներքաղաքական լարվածություն. երբեմն մտածում ես՝ որն է ավելի կարևոր, որն առաջնահերթ, որը ոչ, Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն՝ ավելացնելով, որ հնարավոր չէ մի հարցով զբաղվել, մյուսով չզբաղվել:

Քոչարյանի խոսքով՝ այդպես ուղղակի բան չի ստացվելու:

«Ներկա խնդիրներին ավելի արագ ու ամբողջական լուծում որևէ այլ թիմ ի վիճակի չէ տալ: Գուցե անհամեստություն հնչի, բայց դա փաստ է», - բարձարաձայնեց վարչապետի թեկնածուն: