ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր




Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր։

ՏԻՄ ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայության իրականացման պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, հայտնել իրենց պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում աջակցելու զորամիավորմանը։