Զոհված զինվորների դիերն Աբովյանի դիահերձարան հրահանգել է տանել անձամբ Արսեն Թորոսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զոհված զինվորների դիերն Աբովյանի դիահերձարան հրահանգել է տանել անձամբ Արսեն Թորոսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Դեժավյու տելեգրամ ալիքը գրում է, որ ստացել է ստույգ տեղեկություն, որ զոհված զինվորների դիերի պահման վայր Աբովյանի դիահերձարան, որտեղ անգամ սառնարան չկա, հրահանգել է տանել անձամբ Արսեն Թորոսյանը:

Ավելի վաղ գրել էինք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները մտել են Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի դիահերձարան, որտեղ ամիսներ շարունակ թաքցվել են զոհված զինծառայողների մարմինները:

Ծնողները դեպքի վայրից հաղորդում են, որ ոչ մի սառնարան այնտեղ չկա, հերոսների մարմինները պոլիէթիլենային տոպրակներով նետված են հատակին, տարածքում տիրում է գարշահոտ, քանի որ մասունքներն արդեն նեխել են: