Անդրանիկ Քոչարյանի հարազատները գերիների հարազատներից 5000 դոլար գումար են վերցրել. գերիների առեւտրականները. Դեժավյու/Dejavu - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անդրանիկ Քոչարյանի հարազատները գերիների հարազատներից 5000 դոլար գումար են վերցրել. գերիների առեւտրականները. Դեժավյու/Dejavu




Անդրանիկ Քոչարյանի հարազատները գերիների հարազատներից 5000 դոլար գումար են վերցրել. գերիների առեւտրականները: Այս մասին հայտնում է՝ Դեժավյու/Dejavu  թելեգրամ-ալիքը։

Դեռեւս այս տարվա մարտին մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն։ Գրել էին, որ որդուն փախցրել էր ծառայությունից։ Թերեւս, մանրամասների մասին չեղավ պաշտոնական հերքում կամ հաստատում։ Փոխանակ զբազվեն, ջանքեր գործադրեն գերիների վերադարձի համար, կամ գոնե օր առաջ ազատեն իրենց աթոռները կոմպետենտ մարդկանց համար, պարզվում է, Անդրանիկ Քոչարյանի հարազատները՝ եղբոր՝ Ավետիսի 37 ամյա որդին, Գեւորգի միջոցով պատերազմում անհետ կորած Թաթուլի մորից Զամիրա Ավագյանից վերցրել է 5000 ԱՄՆ դոլար։ Այսինքն պարգեւավարները քիչ ե՞ն, զոհված ու անհետ կորածների հարազատներին հատուցումներ տալու փոխարեն, նրանց խոցելի վիճակն օգտագործելով գումարներ են շորթում։ Ըմդ որում՝ հասկանալի է դառնում ամեն գնով վերարտադրվելու մոլուցքի պատճառը։ Պարգեւավճարները բավարար չեն…

Ըմդ որում դեպքը եղել է այս տարվա հունվարին, քաջ հայտնի է իրավապահներին ու այս համատեքստում հետաքրքիր է ինչպես են արձագանել այս մեղմ ասած անբարո արարքին:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։