ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի»




ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի»։

Այս մասին նա ասել Է ռուսական երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Մի տեսակ լուրջ անվստահության տարր կա այն ամենի հանդեպ, ինչն այդ իշխանությունն անում է այստեղ՝ Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլված, որ ենթակա չեն շատ արագ վերականգնման։ Մեր շահերը շատ ուղղություններով համընկնում են։ Այստեղ բավական է պարզապես վերադառնալ ազնիվ հարաբերությունների՝ առանց ինչ-որ սեթևեթանքների, առանց մութ խաղերի։ Եվ այդ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն»,-ավելացրել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ողջ գիտակցական կյանքում հակառուսական կարգախոսներով քաղաքական և լրագրողական կարիերա է արել։ 2018 թ․-ի ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հետ իրական հարաբերությունները փոքր-ինչ գերակշռեցին, ստվերեցին ու քողարկեցին նրա տրամադրությունների հակառուսական բաղադրիչը, բայց հիմա այն այսպես թե այնպես սկսում է դրսևորվել, գուցե ոչ այնքան հստակ, բայց լեյտմոտիվը միշտ էլ առկա է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի