Ալիևն ու Էրդողանը ժամանել են Շուշի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալիևն ու Էրդողանը ժամանել են Շուշի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը ժամանել են Ղարաբաղի Շուշի քաղաք, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Էրդողանը երկուշաբթի ժամանել է Բաքու: Ավելի վաղ Բաքվում աղբյուրը РИА Новости-ն հայտնել էր, որ Էրդողանն Ալիևի հետ կհանդիպի Շուշիում դիմավորման պաշտոնական արարողությանը:

Դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, վկայակոչելով Էրդողանի վարչակազմի աղբյուրը, երկրները համաձայնագիր կստորագրեն Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին:

Թուրքիայի նախագահի պատվին կանգնեցվել էր պատվո պահակախումբը: Թուրքիայի ղեկավարին ու նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին, դիմավորել են Ադրբեջանի նախագահն ու երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

Հնչել են երկու երկրների օրհներգերը: