Նիկոլ Փաշինյանն իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին Ադրբեջանին հանձնելու հարցով դիմել է ԱԱԾ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանն իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին Ադրբեջանին հանձնելու հարցով դիմել է ԱԱԾ



2021 թվականի հունիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցել առաջարկը, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։

Analitik.am-ը դիմել է ՀՀ ԱԱԾ-ին՝ պարզելու համար արդյո՞ք այս մասով Փաշինյանը որևէ հանձնարարական տվել է Ազգային անվտանգության ծառայությանը։

ԱԱԾ-ից մեզ հայտնեցին, որ ծառայությանն իր իրավասությունների ու գործառույթների շրջանակներում տրվել է համապատասխան հանձնարարական: