«Անհետ կորածների թիվը 1064 է». Սերժ Սարգսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Անհետ կորածների թիվը 1064 է». Սերժ Սարգսյան




«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ են անցկացրել Կոտայքի մարզում։ Հանդիպման ընթացքում հարց է ուղղվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ արդյոք նա ունի՞ տեղեկատվություն 44-օրյա պատերազմի զոհերի եւ գերիների հստակ թվաքանակի վերաբերյալ։ Հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշեց, որ ութ ամիս անց հստակ թիվ չկա. «Մեծ հանցագործություն է ոչ միայն այն մարդկանց հանդեպ ովքեր զոհվել են, ովքեր անհայտ կորել են, ովքեր գերության մեջ են, այլ ընդհանրապես բոլոր ուսադիրավոր մարդկանց նկատմամբ, բայց ամբողջ խնդիրն էն, որ վերջնական չիմանալուց բացի, ամեն ինչ կեղծում են։ Հիշու՞մ եք, Առողջապահության նախարարությունը մի թիվ էր ասում զոհվածների մասին, էս վարչապետ կոչեցյալը երկրորդ թիվն էր ասում եւ հետո փորձում էին դզել-փչել, բայց մեկա ոչինչ չի ստացվի», - նշեց Սերժ Սարգսյանը, ապա ցույց տվեց հեռախոսի մեջ առկա մի փաստաթուղթ։

«Զինվորների ապահովագրության հիմնադրամը ապրիլ ամսին զեկուցում է կառավարությանը, որ անհետ կորածների թիվը 1064 է»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհետ կորածների թիվը 321 է։ «Հիմա սրան ի՞նչ ասես, գոնե մարդավարի դուրս գան ասեն՝ մենք չենք կարողացել պարզել հստակ թիվը, ինչ-որ չափով տիրապետում է էս հիմնադրամը, էսպիսի թիվ է ասում», - նշեց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ վրդովմունքը տեղ հասցնելու միակ միջոցը հունիսի 20-ի ընտրություններն են։