Ալիևը նոր հայտարարություն է տարածել Զանգեզուրի միջանցքը ստեղծելու ուղղության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալիևը նոր հայտարարություն է տարածել Զանգեզուրի միջանցքը ստեղծելու ուղղության մասին




Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն «գործնական քայլեր» է ձեռնարկում Զանգեզուրի միջանցքը ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը:

Հունիսի 15-ին Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանեցին օկուպացված Շուշի քաղաք, որտեղ երկու երկրների ղեկավարները ստորագրեցին դաշինքի հռչակագիր:

Ըստ Ալիեւի` փաստաթուղթը պարունակում է դրույթներ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը Թուրքիան և Ադրբեջանը կապելու է երկաթուղային ճանապարհով, բայց նաև գործնական քայլեր ենք ձեռնարկում», – ասել էնա:

Էրդողանն իր հերթին հայտարարել է. «Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական նախագիծը և աջակցում ենք դրան»:

Էրդողանն ասել է, որ այս ծրագրի իրագործումը կբացի նոր ընդհանուր միջանցք Արևելքից դեպի Արևմուտք, որը կարող են օգտագործել բոլորը. «Սա շատ կարևոր է: Չնայած համաճարակին, մենք շարունակում ենք մեր համատեղ ջանքերը` զարգացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչև էներգետիկա, տրանսպորտից մինչև զբոսաշրջություն, պաշտպանությունից մինչև կրթություն և մշակույթ»: