ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին




Որոշ դեպքերում ադրբեջանական խոսքը հասկացել են Ադրբեջանում ծնված հայերը։ Իրենց մտավախությունները նրանք ներկայացրել էին սոցցանցերում։

ՀՀ ԱԱԾ-ն իրականացնում է օրենսդրությամբ վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից այսպես են պատասխանել`արդյո՞ք վերջին շրջանում ավելացել է ադրբեջանցիների քանակը մեր երկրում Sputnik Արմենիայի հարցմանը։

Նշենք, որ սոցիալական ցանցերի որոշ հայ օգտատերեր, որոնք ծնվել են Ադրբեջանում և տիրապետում են ադրբեջաներենին ահազանգում են, որ հաճախ են սկսել ադրբեջաներեն խոսք լսել ՀՀ–ում։

«Ինչպես բարձրացված հարցերի շրջանակում, այնպես էլ իր այլ գործառույթների շրջանակներում ՀՀ ԱԱԾ–ն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հարցման մեջ մենք խնդրել էինք մեկնաբանել քաղաքացիների հաղորդագրություններն այն մասին, որ քաղաքի փողոցներում և այլ մարդաշատ վայրերում ադրբեջանական խոսք են լսել (հիմնականում այդ մարդիկ խոսել են հեռախոսով)։ Մեզ հետաքրքիր էր նաև իմանալ`արդյոք այդ քաղաքացիները գտնվում են ԱԱԾ վերահսկողության տակ, թեկուզ և՝ երրորդ երկրի քաղաքացիության առկայության դեպքում: