Երեխան վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ՝ Պապիկյանի մեքենայի հարվածից տուժածի վիճակից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեխան վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ՝ Պապիկյանի մեքենայի հարվածից տուժածի վիճակից




Ըստ մամուլում տարածված լուրերի՝ հունիսի 16-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային, որում գտնվել է 14-ամյա տղան. նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արարատ մարզի հիվանդանոց, որտեղից ասացին, որ Թ. Հ.-ին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր. «Երեխայի մոտ գանգուղեղային տրավմա է եղել, հիմնականում ստացել է գլխի վնասվածք, տեղափոխվել է Երևան՝ հետազոտություն անցնելու նպատակով»,- ասացին հիվանդանոցից:

Զրուցեցինք նաև «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանի հետ, որն ասաց՝ երեխան իրենց մոտ է տեղափոխվել դեռ երեկ, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. «Երեխան ունի զուգակցված վնասվածքներ՝ դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի և թոքերի սալջարդ, ողերի և կոնքի ոսկորների կոտրվածք, անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները կատարվել են, երեխան վիրահատվել է: Այս պահին երեխան գտնվում է վերականդանացման բաժանմունքում: Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասաց նա: