Լրահոս

Եմենում երեխային բռնաբարելու և սպանելու համար հրապարակավ մահապատժի են ենթարկել 3 տղամարդու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 16+




Եմենում 3 տղամարդու հրապարակավ մահապատժի են ենթարկել երեխայի բռնաբարության և սպանության համար, հայտնում է Daily Mail-ը` մանրամասնելով, որ 40, 38 և 33 տարեկան տղամարդիկ մահապատժի են ենթարկվել մայրաքաղաք Սանաայի Թահրիր հրապարակում:

Տղամարդկանց պառկեցրել են դեմքով գետնին, ապա ԱԿ-47 ինքնաձիգով զինվորականը կրակել է նրանց մեջքին: Այնուհետև նրանց դիերը փաթաթվել են կարմիր գորգերով ու հեռացվել հրապարակից:

Մահապատժի տեսարանին հետևել են հարյուրավոր մարդիկ: Հայտնի է, որ տղամարդկանց սպանելուց հետո նրանց դիերը կախել են վերամբարձ կռունկից:

Պարբերականը նշում է, որ 2018թ. օգոստոսից ի վեր սա հրապարակավ մահապատժի առաջին դեպքն էր Սանաայում: