ՊՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՊՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ




Հունիսի 15-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Եռօրյա զորավարժության նպատակը հրամանատարների հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը:

Զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական խնդիրներ»,- ասված է հայտարարության մեջ:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։