Հնարավորություն տվեք մեզ առաջ մղել երկիրը. լինել կառավարություն, ղեկավար, վարչապետ՝ ինչ ուզում եք ասեք, բայց ամբողջ ժողովրդի և ոչ թե յուրայինների համար. Քոչարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հնարավորություն տվեք մեզ առաջ մղել երկիրը. լինել կառավարություն, ղեկավար, վարչապետ՝ ինչ ուզում եք ասեք, բայց ամբողջ ժողովրդի և ոչ թե յուրայինների համար. Քոչարյան


Երբ դատարանի առջև հավաքվում էին իմ աջակիցները, ասում էին՝ «պիցցայակերներ են, եկել են պիցցա ուտելու համար», հիմա չեմ կարծում, որ Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում բավարար պիցցա կա, այսքան մարդու կերակրելու համար, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով հանրահավաքին ներկա քաղաքացիների մեծ թիվը:

«Այսօրվա քաղաքական վերնախավը պիտանի է միայն մեկ բանի՝ իրենք կարող են միայն որպես վատ օրինակ ծառայել՝ ուրիշ ոչինչ: Հնարավորություն տվեք մեզ առաջ մղել երկիրը բոլոր ուղղություններով, վերակառուցել, հզոր բանակ ու տնտեսություն ունենալ, լինել կառավարություն, ղեկավար, վարչապետ՝ ինչ ուզում եք ասեք, բայց ամբողջ ժողովրդի և ոչ թե յուրայինների համար: Սա է մեր նպատակը», - ասաց Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց, որ ընտրությունների օրը ամբողջ գիշեր պետք է հերթապահություն սահմանել, որ ձայները չգողանան.

«Այս սրիկաներն ընդունակ են ամեն ինչի»: